Բաժիններ՝

Շպիոն Օնոն. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գյումրիի մեր աղբյուրները փոխանցում են, որ վերջին ժամանակներս հետաքրքիր մարտավարություն է որդեգրել Գյումրիի հայտնի կլաններից մեկը՝ Գրիգորյանների ընտանիքը: Հասկանալով, որ Արման Սահակյանի պատգամավոր, իսկ Սամվել Բալասանյանի քաղաքապետ դառնալով իրենք և մարզի ամբողջ քաղաքականացված կրիմինալը հայտնվել են լուսանցքում, Մարտուն և Կամո Գրիգորյանները փորձում են մարզի հասարակական կարծիքի վրա ինչ-որ ազդեցություն պահպանել գյումրեցի «անկախ քաղաքագետ» Գագիկ Համբարյանի միջոցով:

Սխեման ծայրաստիճան պարզ է. գյումրեցիների լեզվով ասած` «մանգոյի» դասախոս Համբարյանը մի քանի ամիս հարցազրույցներ էր տալիս միջազգային թեմատիկայով՝ Սիրիա, Գաբալայի կայան, Հայաստանում ռուսական ռազմաբազա և այլն, ու ոչ մի խոսք ներքաղաքական զարգացումների կամ մարզի խնդիրների մասին, որպեսզի ձեռք բերեր օբյեկտիվ փորձագետի համբավ, հետո արդեն այդ իմիջն օգտագործեր իր հովանավորների ընթացիկ շահերի սպասարկման համար:

Սակայն այս ծրագիրը տապալվել է երկու պատճառով. մեկը՝ օբյեկտիվ, մյուսը՝ սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ Գյումրիում բոլորը գիտեն Համբարյանի և Գրիգորյանների միջև եղած կապի մասին, իսկ սուբյեկտիվը՝ այն, որ պատվիրատուները Համբարյանին շուտ բացահայտեցին, չթողնելով գոնե մի քանի ամիս մնալ որպես «միջազգային հարցերով անկախ փորձագետ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս