Բաժիններ՝

Անհասցե սպառնալիք. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր։ Ընդդիմությունն ասում է` 200 հազար, իշխանությունը՝ 100 հազար, կարևոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է։ Դրա համար պատասխանատու է աոաջին հերթին ներկայիս իշխանությունը` նախագահի գլխավորությամբ։ Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով՝ մենք բոլորս՝ այն մարդիկ, որոնց խոսքից ինչ-որ բան է կախված, չենք անում «մեր ձեռքից եկածը»՝ այդ երևույթը մեղմացնելու համար։ Մեզ համար, կարծես թե, ավելի էական է հասարակության, այսպես ասած, «ծափահարությունները կորզելը», «ժողովրդահաճո» կեցվածք ընդունելը` «սրանք վզները հաստացրել են, իսկ խեղճ ժողովուրդը սոված կոտորվում է, պանդխտության ճանապարհն է բռնել» և այլն։

Այդպիսով մեր քաղաքացիներն ամբողջությամբ ազատվում են ինքնուրույն և ակտիվ գործելու, այստեղ՝ Հայաստանում մնալու և պայքարելու պարտականությունից, նրանց գնալը երկրից ոչ միայն բացասական գնահատական չի ստանում, այլև ներկայացվում է գրեթե որպես քաղաքացիական արիության դրսևորում՝ «բա ի՞նչ անեն մարդիկ»:

Արդյունքը մենք՝ լրագրողներս, արձանագրում ենք ամեն օր, երբեմն՝ օրը մի քանի անգամ։ Բոլոր մեծ ու փոքր ցույցերի մասնակիցները, անկախ նրանից՝ իրենց պահանջներն օրինական են, թե օրինական չեն, իրենց ամեն մի ելույթի կամ հարցազրույցի վերջում սպաոնում են արտագաղթով։

Օրինակ՝ տաքսիստները ցանկանում են կայանել այնտեղ, որտեղ իրենց է հարմար, և չեն ուզում, որ արագաչափերն ու տեսախցիկները ֆիքսեն իրենց խախտումները։ Իսկ եթե իրենց նպատակին չհասնեն, ասում են նրանք՝ «կթողնենք ու կգնանք այս երկրից»: Բաժնետոմս ունեցողները, որոնց տնօրենը զրկել է դիվիդենդներից, նույնպես պնդում են, որ իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում արտագաղթելու են։ Ստոմատոլոգներից ոչ մեկս երբևէ ՀԴՄ կտրոն չենք ստացել մեր մուծած գումարների դիմաց, և նրանց եկամուտները, հետևաբար, դուրս են որևէ վերահսկողությունից, բայց երբ կառավարությունը նրանց առաջարկում է վճարել ատամնաբուժական աթոռի համար, ընդվզում են և ասում, որ այդ դեպքում նրանք կհեռանան երկրից։ Նույնը բացօթյա առևտոականները, պետական կարիքների զոհերը և խնդիրներ ունեցող մնացած քաղաքացիները։

Խնդիրներն իրականում կան և դրանք լուծման կարիք ունեն։ Բայց ո՞ւմ են ուղղված այդ սպառնալիքները։ Իշխանությա՞նը։ Նա շա՞տ է հուզվում արտագաղթից։

…Ողջ  ձմեովա ընթացքում իմ տան էլեկտրաէներգիայի լարումը միջինը մոտ 170 վոլտ է, ինչի հետևանքով, մասնավորապես, լվացքի մեքենան միանում է միայն գիշերվա ժամը մեկից հետո։ Եթե փետրվարի ընթացքում էլցանցը այդ խնդիրը չլուծի, ես, հավանաբար, արտագաղթեմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս