Բաժիններ՝

«Կրակել են Սերժ Սարգսյանի վրա». մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, թե աոաջին անգամ Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ ոևանշիզմը պարտվեց։ «Այսինքն՝ ընդդեմ, միմյանց ոչնչացնելու մոտեցումը պարտվեց, և սրա հիմնական կրողը, նման մթնոլորտի ստեղծողը հենց Սերժ Սարգսյանն է »,- հավաստիացրեց Դալլաքյանը։

–Պարոն Դալլաքյան, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ շատ կոպիտ խոսում քաղաքացիների հետ. հատկապես վերջին ժամանակահատվածում հայտնի «խիարը թարս է բուսնում» արտահայտությունն ինչո՞վ կբացատրեք։

–Ես 17 տարվա պատգամավորական փորձ ունեմ ու ասեմ, որ ընդհանրապես քարոզչության ընթացքում, ասենք, տարբեր երևույթներ, տարբեր նրբերանգներ կարող են տեղի ունենալ։ Ես չեմ կարծում, որ լրագրողները պետք է աքցենտնե՚րը դնեն, ասենք, նման երևույթների վրա։ Նույնիսկ ծիծաղելի եմ համարում, ասենք, որ հիմնական հարցադրումները թողած՝ անդրադառնում են նման հարցերին։ Ես ուզում եմ ավելի ուրիշ ու լուրջ գնահատականներ տալ։ Իսկ նման բաներին, վարունգի պատմությունը և այլն, և այլն… Ձեզ էլ առաջարկում եմ ավելի թեթև ու մի քիչ էլ հումորով վերաբերվել։

–Իսկ ո՞րն է Ձեր ասելիքը:

–Նախագահական ընտրությունների հետ կապված՝ ես ուզում եմ երեք բան նշել։ Ուրեմն առաջին անգամ Հայաստանում 2013թ. նախագահական ընտրությունների մեկնարկին ռևանշիզմը պարտվեց։ Այսինքն՝ ընդդեմ, միմյանց ոչնչացնելու մոտեցումը պարտվեց, և սրա հիմնական կրողը, նման մթնոլորտի ստեղծողը հենց Սերժ Սարգսյանն է։ Երկրորդը՝ որոշակիորեն կամ մեծապես նվազել է քարոզչության ընթացքում օլիգարխիկ-կրիմինալ ֆակտորի դերակատարությունը։ Եթե նկատել եք, Ս. Սարգսյանը քարոզչությունը մենակ է վարում։ Եվ, ընդհանուր առմամբ, ես սա էլ եմ համարում լուրջ ձեռքբերում։ Երրորդ՝ ես սա էլ համարում եմ Ս. Սարգսյանի ընդհանուր քաղաքական հաջողություններից մեկը. չի գործում թեկնածուների կողմից միմյանց ոչնչացնելու սկզբունքը, և չի գործում ընդդեմ սկզբունքը, գործում է հանուն սկզբունքը, երբ թեկնածուներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ծրագիրը ու նպատակ չի դնում ոչնչացնելու դիմացինին։

–Բայց, դրանով հանդերձ, Ս. Սարգսյանը շատ կոպիտ քարոզչություն է իրականացնում «դրսում»:

–Այն, ինչ տեղի է ունեցել Պարույր Հայրիկյանի նկատմամբ, կարող եմ ասել, որ կրակել են Հայաստանի Հանրապետության վրա, գործող իշխանությունների վրա ու հենց Սերժ Սարգսյանի վրա, որովհետև բացարձակապես միայն խելագարության կանխավարկածով առաջնորդվելու դեպքում կարելի է մտածել, որ դա ձեռնտու էր Ս. Սարգսյանին։ Ինչպես 2008թ. մարտի 1-ը բացարձակապես ձեռնտու չէր Ս. Սարգսյանին, այնպես էլ այն կրակոցը, որը եղել է Պ. Հայրիկյանի վրա, բացարձակապես ձեռնտու չէր Ս. Սարգսյանին։

Իսկ ինչ վերաբերում է մամուլի գնահատականներին՝ կապված վարունգի, չեբուրաշկայի և այլն… ուրեմն ես ասեմ՝ նախագահական ընտրությունների ընթացքը նաև ունի իր կիքսերը, իր նրբերանգները, ուղղակի կհորդորեի չծանրանալ դրա վրա։ Նկատեք, թե ինչ մթնոլորտ է Հայաստանում, այսօր վախի մթնոլորտ չկա, ով ինչ ուզում է՝ խոսում է, եթե նկատում եք։ Ես էլ, ասենք, քարոզչության ընթացքում եղել է, որ մարդու վիրավորել եմ, հետո շատ փոշմանել եմ։ Գնացել տանն անգամ պատմել եմ։

–Պարոն Դալլաքյւսն, գուցե Սերժ Սարգսյանն իր վրա վստահ չէ, և դա՞ է պատճառը, որ քաղաքացիներին վիրավորելով՝ փորճում է իրավիճակից դուրս գալ։

–Գիտեք ոնց է, միգուցե լարվածությունից, մարդ ես, էլի, հո մեքենա չես։ Օրինակ՝ ինձ հետ էլ է նման բան եղել, որ, ասենք, հետո շատ զղջացել եմ, նույնիսկ գնացել եմ այդ մարդու տուն՝ Վանաձորում, ասել եմ՝ կներեք, հիմա մի քիչ էլ ես ջղայնացա, գիտեք ինչ, հիմա կողքից կարող է մարդուն պրովոկացիայի են ենթարկում, մարդուն հավասարակշռությունից հանում են, ինչ ասես՝ կարող է լինել։ Բայց հրապարակային գործիչն ամեն ինչի պետք է պատրաստ լինի։ Եթե նկատել եք, այս երևույթներից հետո Ս. Սարգսյանի մոտ, ուրեմն, որոշակիորեն ավելի փոխվել է վերաբերմունքը։ Ասեմ նաև, որ 1995թ.-ից ճանաչում եմ Ս. Սարգսյանին, շատ քննադատել եմ, նաև համագործակցել եմ, համագործակցում եմ, ես կարող եմ ասել, որ մարդկային որակների առումով բարեկիրթ, դիմացինին լսող ու մարդասեր անձնավորություն է։ Ես չեմ ուզում բառեր շռայլել, ես իմ գնահատականներն ունեմ։ Դրա համար ես իր կողքին եմ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս