Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը

Իրանը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու շրջանում, գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը: Դեպքը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Հաղորդում է Fars-ը։

Վերջին օրերին նեղուցով անցնելիս հարձակումների են ենթարկվել ԱՄԷ-ի պետական նավթային ընկերության՝ ADNOC-ի հետ կապված երկու տանկեր։ Աբու Դաբին դրանց համար պատասխանատվությունը դրել է Իրանի վրա։

Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող հակամարտության ֆոնին լարվածության գլխավոր օջախներից մեկը։ Ռազմավարական ջրային ճանապարհով նավերի երթևեկությունը զգալիորեն նվազել է, իսկ առևտրային նավերի վրա հարձակումների և դրանց վնասվելու մասին հաղորդումների թիվն աճում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31