«Ժամուկես տևած հավաքին մասնակցել են ոչ միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, այլև բոլոր հայտնի պաշտոնյաներն ու գործարարները»:
«Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ բազում անգամ Սերժ Սարգսյանի օգտին նշումով քվեաթերթիկին հաջորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին թվեաթերթիկը և հակառակը։ Ընտրատեղամասում բարձր հնչել է՝ «Սերժ, բարև»»:
«Թեև Սերժ Սարգսյանն իր ստացած ձայների համար պարտական է բացառապես մարզպետերին, քանի որ մի շարք մարզերից ստացած ձայների արդյունքում կարողացավ վերընտրվել, այնուամենայնիվ, տեղական իշխանիկների աշխատանքից ՀՀԿ շտաբում դժգոհ են»:
«Ձեր ներկայությամբ չենք պատժի, որովհետև ձեր համար շատ կլնի: Դուք ձեր չափի մեջ չեք: Դուք ձեզ էդքան լկտի չպահեք, ամեն ինչ կանենք»:
«Անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ մարդիկ այնտեղ քվեարկել են իշխանությունների դեմ և, որպես կանոն, այդ վերաբերմունքն իր արտացոլումն էր գտնում պաշտոնապես հայտարարված թվերում»:
«Նախևառաջ արժե, որ բոլորս իտստովանենք. այն, ինչ տեղի ունեցավ, անակնկալ էր: Ոչ մեկս չէր կարող կանխատեսել, որ այս «լազաթ» հռչակված ընտրարշավի արդյունքում Սերժ Սարգսյանը ոչ թե պարզապես կպարտվի, այլ կխայտառակվի»։
«Միայն Գյումրիում Ս. Սարգսյանը ստացել էր մոտ 27 տոկոս ձայն, իսկ Րաֆֆին՝69,4 տոկոս։ Ու երեկ նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե Շիրակի մարզում Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը չի դիմացել «այդ ծանր hարվածին» ու սրտի կաթված ստացել»։
«Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, հակված է «հետաքննություն» իրականացնել՝ հասկանալու, թե ով է մեղավոր: Թերևս ԱԱԾ-ում աշխատանքի փորձն է պատճառը»:
«Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես եկան տարբեր քաղաքական ուժեր։ Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է: Ծաոուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը «ջախջախիչ» հաղթանակ է տարել»։
«ՀՀԿ-ականները որոշել են նաև մի քեֆ-ուրախություն կազմակերպել մարզպետերի մակարդակով՝ արդեն Վայոց Ձորի «Որսկան» ռեստորանում»։
«ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը»:
«Երբ ձեզ հայտնի դառնա՝ ինչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը, նոր կարող եք հարցնել իմ կարծիքը, այլապես միանալն ինքնանպատակ է»:
«Անմեղ մարդկանց արյունով եկած նախագահը չի կարող ստեղծել ապահով Հայաստան»։
«Նախորդ օրը Բագրատյանի շտաբը բանավեճի էր հրավիրել Հովհաննիսյանին, և բոլորին էր հետաքրքիր, թե ինչպես է Հովհաննիսյանը տնտեսական իր «հինգ քայլով» հասնելու ու առաջ անցելու միջազգային չափանիշներով տնտեսական «մագիստր» Բագրատյանից»
«Պարզվում է՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավարը Տ. Սարգսյանի հորեղբորորդին է՝ Հրայր Սարգսյանը»:
«Քաղաքաշինության մեջ կան դեպքեր, որ հնարավոր է փլատակների վրա շենքը վերակառուցել, բայց, որպես կանոն, խոշոր աղետներից հետո փորձում են նոր շինարարական հարթակ գտնել»:
«Սա առաջին դեպքը չէ, երբ «Օրինաց երկիրը» նույն պատճառով հայտնվում է դատարանում»:
«Ամերիկյան «CNN» հ/ը-ն, «Ո՞ր ուղղությամբ կգնա Հայաստանը» խորագրի ներքո, երեկ անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին։ «CNN»-ը նշում է, «թե չնայած, որ Սերժ Սարգսյանի հաղթանակն ու նոր հնգամյա պաշտոնավարումը կանխորոշված է, բայցևայնպես, սպասվող ընտրություններն անիմաստ չեն»:
«Երգիծաբան Աշոտ Ղազարյանը երեկ իր երգիծանքի դպրոցի սաներին հրավիրատոմս էր տվել ու գործուղել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀԿ միջոցառմանը»։
«Ամեն ինչ արվում է, որ նախընտրական շրջանում ազգս մի լավ ծիծաղի»:
«Չեմ հարցրել «Աոավոտի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք քվեարկելու երկուշաբթի օրը, որովհետև դա մեր մասնագիտական պարտականություններից դուրս է։
«Այս ընտրություններում չկա թեժ մրցակցություն, չկա ընտրապայքար, ավելին, հիմա իշխանությունները նույնիսկ խնդիր ունեն ընտրություններին մարդկանց մասնակցության թվաքանակ ապահովելու հարցում»:
«Անցյալ տարվա մայիսի 4-ին՝ ՀՀԿ եզրափակիչ նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթեցին մեթանով լիցքավորված փուչիկները և մոտ 200 մարդ վնասվածք ստացավ, այդ թվում` երեխաներ»։
«Երեկ Երևանի երթուղային տաքսիների գծերը «նայողները» հավաքել են այդ երթուղիներում աշխատող վարորդներին և առաջարկել ընտրությունների օրը ժողովրդին անվճար տեղափոխել ընտրատեղամասեր»:
«Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը նախօրեին և երեկ միանգամից երեք հանրահավաքի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, որոնք ընդունվել են՝ ի գիտություն»։
7 կրակոց է արձակել Գագիկ Կ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինիս մարմնի տարբեր մասերում և գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
«Հայաստանի քաղաքացիություն ունի, գրանցված ա, նույնն էլ Սամվելի համար կարող եմ ասել։ Դա մեզ էլ ա շատ զարմացրել, թե ինչու՞ ոչ լեգալ, մարդը ունի տուն և գրանցում, էլ անլեգալը ո՞րն ա»։
«Կուսակցություն դարձող ՀԱԿ-ը «տոտալ» տեռոր է իրականացնում «գծից շեղված» «Ազատություն» կուսակցության և նրա լիդեր Հրանտ Բագրատյանի նկատմամբ, որն ի դեպ, քարոզարշավի ողջ ընթացքում որևէ ակնարկ չի արել ՀԱԿ «ռեպրեսիաների» մասին և ՀԱԿ–ի դեմ»
«Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետև ժողովրդի համար ընտրությունները փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է»:
«Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ապարանցիներին մոտենալ նախագահի թեկնածուին»։