«Բալասանյանի հայտարարության կապակցությամբ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրատվամիջոցներին ասել է, թե Բալասանյանը խոստացել է հիմնավորումներ ներկայացնել՝ ինչու՞ է որոշել սատարել Սերժ Սարգսյանին»:
«Այսօր արդեն նկատելի են այն երեք թևերը, որոնք կարող են ձևավորվել այսօրվա ՀՀԿ–ից՝ տիգրանսարգսյանական, հովիկաբրահամյանական և կարենկարապետյանական»։
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում հայտնում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմը բոյկոտելու մասին»:
«Սուրեն Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել»։
«ՀՅԴ–ում շարունակվում են քննարկումները, թե ինչ դիրքորոշում դրսևորել փետրվարի 18-ին։ ՀՅԴ մի հատվածը կարծում է, որ կարելի է սեփական էլեկտորատին կոչ անել ձայն տալ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն այս առաջարկին դեմ արտահայտվողներն ավելի շատ են։ Եվ ՀՅԴ-ում կողմնորոշված են առավել օրիգինալ դիրքորոշման։ Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների՝ առաջիկայում ՀՅԴ ԳՄ-ն շրջաբերական կհղի կառույցներին, որտեղ ի մասնավորի բացատրված […]
«ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարզսյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը երեկ հանդես է եկել լրագրողներին ուղղված հայտարարությամբ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրանտ Բագրատյանին սատարող ուժերը դեռևս ձեռնպահ են մնում այդ մասին հայտարարելուց, չնայած մեր աղբյուրները պնդում են, որ թե «Ազատ դեմոկրատները», թե Կանաչների կուսակցությունը, ինչպես նաև ՀԺԿ-ն ու «Հանրապետությունը», այդ թվում և ՀՀՇ-ի մի մասը՝ Երջանիկ Աբգարյանի, Հովհաննես Իգիթյանի գլխավորությամբ, սատարելու են նրան։ Ինչ վերաբերում է բուն ՀԱԿ-ի պահվածքին, ապա այնտեղ, ինչպես […]
«Երիտասարդները պաստառ էին փակցնելու հարակից շենքերից մեկի պատին: Եվ հերթական անգամ ակցիան ձախողելու համար ոտքի էր հանվել Կենտրոնի ամբողջ ոստիկանությունը»։
«Եթե չկա ապացույց, ի՞նչ իրավունքով է նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ այժմ՝ նախագահի թեկնածուն նման հայտարարություններ անում…»:
«Թեև հայտարարագրում նշված չէ, սակայն Ա. Բաղդասարյանին է պատկանում «Հայասի գրուպ» ընկերությունը, որն արտադրում է հանրահայտ «ՕԵԿ-ական ջեմերն ու մուրաբաները»»:
«Մեկը Սերժ Սարգսյանի փոխարեն անցնում էր երիտասարդների միջով, ում պետք է ոգևորությամբ և ծափերով դիմավորեին»։
«Աժ Հանրապետական խմբակցությունը երեկ էթիկայի հանձնաժողովից ետ է կանչել Դավիթ Հարությունյանին»։
«ՀՀԿ ԳՄ որոշ անդամներ փորձել են նախագահ Սերժ Սարգսյանին տրամադրել «Բարգավաճ Հայաստանի» և այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները կարգավորելու և նորից համագործակցելու մտքին»:
«Կարող էր, չէ՞, Վեհափառն իր մտերիմներից մեկին «ատկատով» տրամադրել բարեկարգումը, առավել ևս, որ այդ տարիներին «ատկատները» չէին բացահայտվում, բայց կաթողիկոսն այնքան օրինապաշտ եղավ, որ պատահական մեկը շահեց տենդերը: Բաց և թափանցիկ մրցույթով հաղթած դյուրահավատը, սակայն, ենթարկվեց փորձության»:
«Վեճը սկսվել է Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան գաղտնալսմանը հաջորդող ՀԱԿ նիստում»։
«Նախօրեին ահազանգ ենք ստացել որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օրերս սպայակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ վերջիններիս հրահանգել է փետրվարի 18-ին իրենց հետ ընտրատեղամաս տանել հինգական մարդ»:
«Նրանք առաջարկում են քաղաքակիրթ ընտրություններ անցկացնել։ Ինչն առաջին հերթին նշանակում է հայհոյանքի և անձնական վիրավորանքների բացառում մրցակիցների հասցեին»։
«ՀՀ նախագահի ընտրություններին ընդառաջ՝ բավական բարդ կացության մեջ են հայտնվել Հանրապետական կուսակցության հետ դե ֆակտո և դե յուրե կապ չունեցող համայնքները»:
«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելելով ֆիզկուլտինստիտուտ, իր համար լուծել է ռեկտորի խնդիրը՝ ինստիտուտի խորհրդի նիստում հավանություն տալով գործող ռեկտոր Վահրամ Առաքեյյանի թեկնածությանը»։
«Հայ կինոարտադրության համար անպատմելի գումարներով նկարահանված Հրաչ Քեշիշյանի «Հայրենիք ստեղծելով. Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որ նաև ՀՀԿ-ի նախընտրական փուլի բաղկացուցիչն է, հանդիսատեսի դատին կներկայացվի հունվարի 28-ին»:
«Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ՝ ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները, երկրորդ՝ մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները»։
«ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ Դուբայում գրանցված մի ինչ-որ «Ռասիա ՖՉԷ» ընկերության տնօրեն ոմն ՋոզեՖ Բարկովսկու հետ համաձայնագիր է ստորագրել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վերաբերյալ»։
Ընդամենը նոյեմբերին նույն Իրանը դադարեցրել էր մոտ 52 անուն տարատեսակ ապրանքների ներկրումը Հայաստան, ընդ որում առանց որևէ բացատրության։
«Խնդիրն առնչվում է հատկապես ՀԱԿ ներքին ժողովրդավարությանը, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են միանձնյա»:
«Կոտայքի մարզային ծառայությունը շարունակում է անգործություն ցուցաբերել: Ազատված բանվորներին պատասխանել են, թե տնօրենը դեռ արձակուրդի մեջ է, իսկ օգնականներին որևէ կերպ հնարավոր չի եղել գտնել»:
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաև` ՀԱԿ-ի անդամները և այդ թվում նրանք, ովքեր Կոնգրեսի անդամ չեն, մենք բոլորս կանգնած ենք ճգնաժամի առաջ»:
«Թիկնապահների ծառայությունից օգտվելու մասին թեկնածուներից մինչ այժմ հայտարարել է միայն Արամ Հարությունյանը՝ հայտնի «Նուռ» մականունով»:
«81 համարի երթուղին պատկանում էր Աժ վաղամեռիկ պատգամավոր, ՀՀԿ-ական Մելիք Գւսսպարյանին։ Ըստ էության, նրա բիզնեսը «խլել» են որդուց քաղաքապետ Տարոն Մարգարյանի «բարձր հովանավորությամբ»»։
«Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է, որ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն իսկապես 10 հազար ժամ արտաժամյա աշխատել է, և որ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ»:
«Ֆիլմի համար գումար տրամադրողների ցանկում է Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերից Մաքսիմ Հակոբյանը, որը մի քանի միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրել Հրաչ Քեշիշյւսնին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանելու համար»։