Հերթական արտառոց դեպքը` Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ. մամուլ
««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր նախընտրական քարոզարշավը շարունակել է Արմավիրի մարզում, որտեղ ևս արտառոց դեպք է տեղի ունեցել։ Այս անգամ հանդիպումը եղել է ոչ թե փակ դահլիճում, այլ հենց Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում։
««Ժողովուրդը» տեղեկացավ որ Ս. Սարգսյանի ելույթի ժամանակ բանակում սպանված զինվորներից մեկի մայրը` Նոնա Մուրադյանը, սկսել է բղավել. «Սա՞ է այն ապահով Հայաստանը, որտեղ զինվորներին սպանում են»: Նրա ձեռքին եղել է որդու լուսանկարը։ ՀՀԿ առաջնորդի ողջ ելույթի ընթացքում զինվորի մայրը գոռգռացել է, պատմել, թե ինչ է պատահել իր որդու հետ, սակայն Սարգսյանը շարունակել է իր ելույթը՝ բարձրախոսի միջոցով խլացնելով տիկնոջ ձայնը։ Իսկ հանդիպման վերջում էլ անգամ չի մոտեցել նրան՝ պարզելու, թե ինչ է ցանկանում։ Նշենք, ոի Ն. Մուրադյանը շատ անգամ եղել Է նաև կառավարության շենքի մոտ, բողոքել կատարվածի մասին, սակայն որևէ արձագանք չի ստացել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։