Բաժիններ՝

Խաչիկն ու 6 միլիոնի պատիվը. մամուլ

««Ջրաշխարհի», «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի», «Արաքս» թռչնաֆաբրիկայի, «Վալենսիա» համալիրի, «Ակվատեկի», «10-ից 10» հրաձգարանի, «Կլայկ», «M&S» կահույքի խանութների ցանցի, Սևանի ափին գտնվող «Գեղամա» հանգստի գոտու, «Վիլլաշին» շինարարական ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանն աճուրդի է հանել իր պատիվն ու արժանապատվությունը, եթե նախկինում նա իր արժանապատվությունը գնահատում էր 3 մլն դրամ, հիմա գինը բարձրացրել է՝ հասցնելով 6 մլն-ի։

Բանն այն է, որ Ձվերի Խաչիկը երկրորդ հայցադիմումն է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի ու լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ իբր իրեն վիրավորելու համար։ Խոսքն այն օլիգարխի մասին է, որը «ժողովուրդի» թղթակցին անվանել էր «պրաստիտուտկա», հետո հրաժարվել ներողություն խնդրելուց։ Ու երբ թերթը նրա դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով ներողություն խնդրել, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել՝ պահանջելով ընդհանուր առմամբ 6 մլն 200 հազար դրամի փոխհատուցում։

Այստեղ է, որ ասվում է՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»: Նշենք, որ այս գործով դատավորը Գագիկ Խանդանյանն է, որի կայացրած վճռի արդյունքում ժամանակին փակվեց «Չորրորդ իշխանություն» թերթը, և հիմա այն հրատարակվում է «Չորրորդ ինքնիշխանություն» անվամբ։

Այնպես որ, անհույս փորձեր են արվում «Ժողովուրդ» օրաթերթի գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ։ Ազատ խոսքն անկարելի է լռեցնել։ Մենք կշարունակենք աշխատել այնպես, ինչպես մինչ օրս»,- գրում է Ժողովուրդ օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս