
Լիսկայի «ժամը լրացել ա». մամուլ

««Էսօր քո ժամդ էլ ա լրացել, իմն էլ։ Վաղը մեր տեսակետը մամուլով` կարտահայտվի` մեր արած գործը և էդ տգետի արտահայտության պատասխանը», – երեկ Աժ նիստից հետո «Ժամանակի» հարցին ի պատասխան հայտարարեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` ի պատասխան իր` «Դե ֆակտոյի» էջերում տարվա մարզպետ հռչակվելու մասին Աժ-ում ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հնչեցրած գնահատականին։
Մեր դիտարկմանը, թե լրագրողի աշխատանքային ժամը չի լրացել, մարզպետը հայտարարեց. «Դե աշխատի, քեզ ով ա խանգարում, դու աշխատի, ինձ հանգիստ թող»: Ի դեպ, որոշ տեղեկություններով, «Դե ֆակտո» ամսագրում «Տարվա մարդ» դառնալն արժե 10 հազար դոլար։ Թե որքան արժե «Տարվա մարզպետ» կոչումը՝ մեզ հայտնի չէ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։