Բաժիններ՝

Արամ Սարգսյան. «Ռոբերտ Քոչարյանը պատմելու շատ բան ունի». մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռ. Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը հարցազրույց էր տվել՝ թերևս ՀՀ-ում տիրող այս լարված իրավիճակում ևս մեկ անգամ հիշեցնելով իր գոյության մասին։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Աարգսյանը, անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցին, երեկ «Ժամանակին» ասաց.

«Ինձ համար զարմանալի չէ, որ երբ երկրում անոմալ իրավիճակ է, հայտնվում է Ռոբերտ Քոչարյանը… հաճելի է մեզ, թե ոչ, Քոչարյանը պատմելու շատ բան ունի, իսկ որոշ անձերի վերաբերյալ վաղ թե ուշ պարտավոր կլինի պատմել։ Մասնավորապես, թե ի՞նչ էր բանակցում մարդասպան ահաբեկիչների հետ հոկտեմբերի 27-ին, և որտեղ է այդ բանակցության ձայնագրությունը, …թե ինչ ասաց իր թիկնապահներին, որ իրեն «բարև, Ռոբ» ասած ուսանողական ընկերոջը գտան «Պապլավոկի» զուգարանում սպանված, …թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, և ով հրաման տվեց կրակել անզեն մարդկանց վրա։ Քանի դեռ այդ հարցերի պատասխանը չի տրվել, երկրում անոմալ երևույթների կրկնությունը անխուսափելի է»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728