Թուրքիան չի կարողանում գնորդ գտնել. Semafor
Թուրքիան առայժմ չի կարողանում ստանալ ամերիկյան F-35 կործանիչները՝ ռուսական Ս-400 համակարգերի պատճառով, իսկ ЗРК -ի (զենիթահրթիռային համակարգի) վաճառքի շուրջ այլ երկրի հետ ընթացող բանակցությունները դեռևս արդյունք չեն տվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիային F-35 կործանիչներ վաճառելու պլանները մնում են արգելափակված դրանց հայտարարումից արդեն ավելի քան մեկ ամիս անց: Հիմնական խոչընդոտներից մեկը ռուսական Ս-400 ՀՊՊ (հակաօդային պաշտպանության) համակարգն է, որից Անկարան պետք է ազատվի։
Խոսքն ամերիկյան օրենսդրության պահանջի մասին է. Թուրքիան չի կարողանա ստանալ F-35-ների հասանելիություն, քանի դեռ պահպանում է ռուսական զենիթահրթիռային համակարգերը: Միևնույն ժամանակ, Անկարան արդեն վճարել է վեց կործանիչների համար, սակայն դրանք մնում են ԱՄՆ-ում՝ 2019 թվականին Թուրքիային ծրագրից հեռացնելուց հետո:
Լուծման տարբերակներից մեկը համակարգերը մեկ այլ երկրի վաճառելն է: Ըստ Semafor-ի տվյալների՝ անցյալ ամիս Թուրքիան բանակցություններ է սկսել Միացյալ Արաբական Էմիրությունների հետ, սակայն դրանք, կարծես թե, առաջ չեն շարժվել:
Ընդ որում՝ ամերիկյան օրենսդիրները պնդում են, որ գործարքն ապաարգելափակելու համար Թուրքիան պետք է լիովին ազատվի Ս-400-ներից:
Ս-400 «Տրիումֆ» (SA-21 Growler) համակարգերը ռուսական արտադրության մեծ և միջինհեռահարության զենիթային հրթիռային համակարգեր են (ՀՕՊ), որոնք նախատեսված են օդայինհարձակման բոլոր ժամանակակից միջոցներից պաշտպանվելու համար:

