Բաժիններ՝

Դանիական պատվաստանյութը ներարկելուց հետո երեխաներին բուժում են տուբերկուլյոզի դեմ. մամուլ

««ՉԻ»-ն նախօրեին տարբեր տեղերից ահազանգ էր ստացել, որ հերթական անորակ պատվաստանյութն է տեղափոխվել Հայաստան։ Դրա օգտագործման արդյունքում՝ շուրջ 30 նորածին ստիպված է բուժվել տուբերկուլյոզի դեմ և ստանալ այդ հիվանդության համար նախատեսված ծանր պրեպարատներ։ Մասնագետների պնդմամբ՝ այդ պրեպարատները բավականին ծանր են, և նորածին երեխաներին այդ դեղերով բուժում նշանակելը բազմաթիվ վտանգներ է պարունակում»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

««ՉԻ»-ն դեպքի հետ կապված պարզաբանումներ փորձեց ստանալ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից, որը երեկ խորհրդարանում մասնակցում էր ԱԺ-Կաոավարություն հարցուպատասխանին։ «Ինչպե՞ս կմեկնաբանեք պատվաստումից հետո նորածինների մոտ նկատվող առողջական վիճակի վատացումը» հարցին նախարարը պատասխանեց.

«Հենց հիմա մեր կայքում կախեցինք ինֆորմացիան, խնդրում եմ այնտեղից օգտվեք, կարծում եմ շատ սպառիչ պատասխան կա»։ «ՉԻ»-ն փորձեց տեղեկանալ, թև արդյո՞ք նախարարությունը չի փորձում գնալ ահազանգերի հետևից և հետ հավաքել հակառակ էֆեկտ առաջացնող պատվաստանյութերը, ինչին ի պատասխան Դուման յանը նշեց. «Բոլորովին, քանի որ ամենաժամանակակից պատվաստանյութերն են»: Նախարարը հավելեց, որ պատվաստանյութը կաոավարություևը ձեռք է բերել Դանիայից։

Իսկ ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ նախ խոսվում է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցի մասին, ապա բուն թեմայի մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս