Հայաստանն ու թյուրքական պետությունները Ռուսաստանի տարանցիկ ուղին են Արևմուտքի հետ երկարատև դիմակայության ճանապարհին. Անդրեյ Արեշև

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ռուս քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևն է:

Հաղորդման ընթացքում քննարկել են Թուրքիայի դերն ուկրաինական հակամարտությունում, նրա փորձերը՝ միաժամանակ հանդես գալու որպես միջնորդ և զարգացնելու ռազմատեխնիկական համագործակցությունը Կիևի հետ, այդ թվում՝ սպառազինության մատակարարումներ։

Առանձին քննարկել են Անկարայի շահերն Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետ համագործակցությունից, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ վստահության հարցը՝ որպես Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր միջնորդի։

Կարդացեք նաև

Անդրադարձ է կատարվել նաև Սև ծովում Թուրքիայի դերին, նեղուցների նկատմամբ վերահսկողությանը, նավագնացության անվտանգությանը և տարածաշրջանում Անկարայի ազդեցության հնարավոր ուժեղացմանը:

Քննարկել են նաև Թուրքիայի ընդհանուր ռազմավարությունն Ուկրաինայի և Հարավային Կովկասի նկատմամբ, տրանսպորտային ու էներգետիկ միջանցքների զարգացումը և «Թուրքիա-Ադրբեջան» կապի ամրապնդումը։

Հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանին, Իլհամ Ալիևի հայտարարություններին Հայկական ԱԷԿ-ի մասին, Հայաստանի հնարավոր միացմանն ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին և երկրի էներգետիկ ու տրանսպորտային կախվածության ուժեղացման հետ կապված ռիսկերին։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31