Բաժիններ՝

«Ո՞վ է Վարդան Սեդրակյանը». մամուլ

««Ո՞վ է Վարդան Սեդրակյանը»,– նախորդ օրն ասաց ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Գալուստ Սահակյանը մեր հարցին ի պատասխան, թե ինքն ինչպես է վերաբերվում Սեդրակյանի այն հայտարարությանը, որ կայրի իր մեքենան, եթե Պարույր Հայրիկյանը չդիմի ՍԴ։

«Ես նրան չեմ ճանաչում, որ բնութագրեմ իր արարքը, ի՞նչ կապ ունի Պարույր Հայրիկյանի դիմումն իր մեքենայի հետ. խիստ անորոշ դրսևորում է, չնայած՝ իր գույքն է, կարող է»: Բայց դա «մասամբ» էլ կարող է ՀՀԿ-ի գույքը լինել՝ նկատեցինք մենք, բանն այն է, որ ՀՀԿ ֆրակցիայում խոսվում էր, որ Վարդան Սեդրակյանի ավտոմեքենաներից մեկն էլ («Վոլվո», որը, սակայն, դեռ գրանցված չէ) նախկինում պատկանել է ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր, ոչ անհայտ Վահե Հակոբյանին, վերջինս այն նվիրել է իր քեռուն, նա էլ վաճառել է Սեդրակյանին։

«Չէ, այլևս իր գույքն է. ուզում է՝ թող վառի, չի ուզում՝ թող չվառի, բայց լավ կանի՝ չվառի»,– ասաց Աժ-ում մարգարեի համբավ ունեցող Գալուստ Գրիգորիչը։ Մի քանի ժամ հետո Սեդրակյանը հայտարարեց, որ չի «վառելու իր գույքը». Աժ-ում տեսակետ կար, որ մարգարեն մարգարեին հեռվից է լսում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս