Բաժիններ՝

Ինչո՞ւ է Սամվել Նիկոյանն այդքան հաճախ հյուրընկալվում Աժ ՕԵԿ խմբակցությանը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը հաճախ է հյուրընկալվում Աժ ՕԵԿ խմբակցությանը։ Երեկ ևս` նիստի ընդմիջումից հետո, Աժ նախկին նախագահը, փոխանակ շտապեր նիստերի դահլիճ, արագ քայլերով ուղևորվեց Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի աշխատասենյակ։

«Ժոդովուրդը» ՍամվելՆիկոյանից փորձեց պարզել, թե ինչու է այդքան հաճախ գնում ՕԵԿ խմբակցություն։ «Ուրեմն նա մեր կոալիցիոն գործընկերն է, և ես զարմանում եմ, որ ձեզ մոտ հարց է առաջացրել։ Դա դուք պետք է բնական ընդունեիք։ Այնքան պետք է ըմբռնելի լիներ ձեզ համար, որ դա համարեիք շատ սովորական։ Ուղղակի ուշադիր չեք եղել, ես այլ խմբակցություններում էլ եմ լինում»,–ասաց նա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728