Գեներալներ Սեյրանն ու Մանվելը պաշտպանության կարի՞ք ունեն. մամուլ
««Ինչի՞, սկսենք էն ժամանակներից, որ մարդիկ փախան, իսկ սովորական ռամիկ ժողովուրդը պաշտպանվում էր։ Բա ով պիտի լիներ. է՞ն, որ փախավ Ֆրանսիա, թե՞ էն, որ փախավ Ամերիկա, էն պիտի՞ լիներ գեներալ»,– «Աոավոտի» հետ զրույցում վրդովվեց Վաղարշապատի (էջմիածին) քադաքապետ, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը։
«Աոավոտը» փորձում էր պարոն Գրիգորյանին հարցնել՝ որքա՞ն է լինելու տեղացի գեներալների ազդեցությունն աոաջիկա ընտրական գործընթացներում, այն պարագայում, երբ նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավային բոլոր հանդիպումներում հորդորում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնել»։ Գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորներ, գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը մշտապես «ազդել» են այդ տարածքում ընտրական գործընթացների վրա։ Կարեն Գրիգորյանը հարկ համարեց նաև բարոյախրատական դասեր տալ. «Մենք 100 տարի աոաջ Նժդեհին ստիպեցինք հեոանալ երկրից, Անդրանիկին ստիպեցինք` հեռացավ։ Ե՞րբ ենք սովորելու իրականում մեր չարչարվածին գնահատել ժամանակին և ոչ թե մահանալաց հարյուր տարի անց։ Ե՞րբ ա գալու էդ ժամանակը, ինձ կասե՞ք»:
Խորհրդարանական ընտրություններից աոաջ խոսակցություններ էին շրջանաովում, որ Մանվել Գրիգորյանն իր որդուն՝ Կարենին է ցանկանում պատգամավոր դարձնել։ Հետո մի հարցազրույցում Մանվել Գրիգորյանն ասաց, որ իր ընտանիքից որևէ մեկը քաղաքականությամբ չի զբաղվելու։ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչը փոխվեց, որ իր հայրը որոշեց քաղաքականությամբ զբաղվել։
«Ես մի բան գիտեմ՝ ով մի բան ուզում է ասի, ասում է` ժողովուրդն էր ասում։ Կոնկրետ հասցեատեր չկա։ Ո՞վ էր ասում։ Ես նման բան չեմ լսել»։ Հարցը` ինչո՞ւ Մանվել Գրիգորյանը որոշեց քաղաքականությամբ զբաղվել խորհրդարանն իր տե՞ղն էր, նա, կարծես, ավելի շատ զինվորական գործի մասնագետ է և կարող էր իր ներդրումն այլ ոլորտում անել, վրդովեցրեց Կարեն Գրիգորյանին։ Այնուհանդերձ, ասաց. «Այդ հարցի պատասխանը պարոն Գրիգորյանից կարող եք ստանալ»: Ապա հարցին հարցով հակադարձեց. «Որպես հասարակ քաղաքացի` կիսո՞ւմ եք էդ մոտեցումը։ Դուք ի՞նչ եք մտածում, էդ զինվորականները կամ ազգի պաշտպանները իրավունք չունե՞ն օրենքով պաշտպանված լինելու»:
Դիտարկմանը, որ օրենքով պաշտպանված լինելը և օրենսդիր աշխատանքով զբաղվելը տարբեր բաներ են, Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Տարբեր բաներ են այն աոումով, որ մինչև այսօր չկա օրենսդիր մի մարմին, որ պատերազմի մասնակիցներով մի հատ օրենք մշակած լինի, որ իրանք պաշտպանված լինեն, հավասար իրավունքներ ունենան։ Կա՞ նման օրենք։ Ես վստահ եմ, որ պարոն Գրիգորյանը նման թերությունների աոումով, համենայնդեպս, լրացում կանի նման օրենքներում, և այդ օրինագիծը, նախագիծը պատրաստվում ա»:
Թե ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ Մանվել Գրիգորյանը, ի՞նչ առաջարկներ և նախաձեռնություններ են լինելու, Կարեն Գրիգորյանն ասաց, որ երբ դա կլինի, այնժամ էլ խորհրդարանում կտեղեկանանք ու հնարավորություն կունենանք բոլոր հարցադրումները բարձրաձայնելու։
Ի դեպ, Կարեն Գրիգորյանը երեկ նախագահի հետ հանդիպմանը եկել էր իր 4-ամյա որդու՝ Հապետի հետ։ Որդուն Կարենն անվանակոչել է ի հիշատակ Ղարաբաղյան պատերազմում զոհված քեռու։
«Աոավոտը» Կարեն Գրիգորյանից փորձեց պարզել, թե ի՞նչ սկզբունքով են մարդկանց հրավիրել մասնակցելու ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը։ Ի պատասխան` էջմիածնի քաղաքապետը հարց հնչեցրեց. «Ես ժողովո՞ւրդ եմ, թե՞ ոչ։ Տարանջատելը ո՞րն է»: Նկատե:ցինք, որ սովորաբար դահլիճային հանդիպումներին ներկա են լինում տեղական ինտելիգենցիայի ներկայացուցիչները, իսկ այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն նախագահին ներկայացնելու, չեն կարողանում ներս մտնել։
Կարեն Գրիգորյանը պատասխանեց. «Ոնց որոշենք, միևնույն է` նեղացողներ լինելու են։ Շենքային պայմաններն այնպիսին են, որ բոլոր ցանկացողներին չենք կարող ընդգրկել։ Փառք Աստծո, ես վստահ եմ մեր երկրի վրա, որ վաղը-մյուս օրը այնքան հարուստ երկիր կլինենք, որ դահլիճները կլինեն ոչ թե 500, այլ 500-600-1500 տեղանոց։ Էդ ժամանակ էլ նեղացողները քիչ կլինեն»:
Կարեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք նաև` ի՞նչ խնդիրներ ունի էջմիածինը, նախագահի աոջև ի՞նչ հարցեր են բարձրացվելու, արդյոք նախապես հարցե՞ր են բաժանվել հավաքվածներին, քանի որ սովորաբար բոլոր դահլիճային հանդիպումներում պատվիրված հարցեր են հնչում, շատ դեպքերում մարդիկ նույնիսկ կմկմալով են դրանք կարդում։ Քաղաքապետը հակադարձեց. «Մենք նման բանով չենք զբաղվում։ Հարցերը կտան՝ կլսեք»:
Քաղաքա պետի ասելով՝ խնդիրները շատ են, բայց երեկ նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցին միայն միջքաղաքային տրանսպորտի և ավտոկայան ունենալու մասին մտահոգություններ»: