«Աստված է բռնել քիլլերի ձեռքը, փրկել Հայրիկյանին». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Այս օրերին մի շարք վարկածներ են առաջ քաշվում, թե ով կարող էր կազմակերպել նախագահի թեքնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը՝ ինքնակազմակերպումից սկսած, մինչև դրսի ուժեր։ Մենք խնդրեցինք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին հայտնել, թե ինքը ո՞ր վարկածին է հակված.
«Ինքնակազմակերպումը ես ուղղակի անհեթեթ եմ համարում։ Տեղի է ունեցել ծանր հանցագործություն։ Սա կրակոց էր Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև աննախադեպ է, երբ նախագահի թեկնածուներից մեկի նկատմամբ կատարվում է մահափորձ։ Դրա նպատակը ընտրությունների բնականոն ընթացքը տապալելն է։ Նման դեպքերը չեն կարող տեղի ունենալ աոանց արտաքին և ներքին հետքերի։ Իմ գնահատականով՝ նախագահական ընտրությունները ընթանում էին բնականոն հունով, երբ թեկնածուները ըստ էության չէին գործում ընդդեմ սկզբունքով կամ միմյանց ոչնչացնելու սկզբունքով, այլ գործում էին հանուն սկզբունքով՝ ներկայացնելով իրենց ծրագրերը մեր երկրի ապագայի վերաբերյալ: Տվյալ պարագայում այս քայլը ընտրությունների բնականոն ընթացքը տապալելու փորձ էր։
Թե կոնկրետ ինչ արտաքին և ներքին ուժերի էր ձեռնտու նման փորձը՝ ես դժվարանում եմ ասել։ Բայց համոզված եմ, որ նման դեպքերը չեն կարող պատահականություն լինել։ Սա ձեոնտու էր արտաքին ու ներքին այն ուժերին, որոնք կարող էին շահարկել, որ նախագահական ընտրություններում նման բան է տեղի ունենում»:
Թե ինչո՞ւ հենց Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպվեց՝ Վիկտոր Դալլաքյանն ունի իր բացատրությունը. «Որովհետև նա թեկնածուներից ունի շատ օրիգինալ կենսագրություն, ունի շատ հետաքրքիր անցյալ։ Կարող եմ ասել, որ աղմուկը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե Հայրիկյանի հետ շատ ավելի վատ բան տեղի ունենար։ Թիրախը պատահական չէր ընտրված։ Սա կրակոց էր նաև կոնկրետ Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև միայն խելագարության կանխավարկածով շարժվելու դեպքում կարելի էր ինչ-ինչ գնահատականներ տալ, որ դա կարող էր ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին։ Ինչպես 2008-ի մարտի 1-ը, ինչը բացար֊ձակապես ձեոնտու չէր նախագահական հավակնություններ ունեցող Սերժ Սարգսյանին, որովհետև պատասխանատվությունը վերջին հաշվով գցելու էին Սերժ Սարգսյանի վրա։
Ես զուգահեոներ եմ ուզում անցկացնել։ Այս կրակոցն էլ բացարձակապես ձեռնտու չէր Սերժ Սարգսյանին։ Իմ գնահատականով՝ վերջին հաշվով կրակել են նաև Սերժ Սարգսյանի վրա»։ Մեր հարցին՝ Ձեր կարծիքով՝ ցանկացել են Պարույր Հայրիկյանին սպանել, բայց վրիպե՞լ են, թե՞ փորձել են վախեցնել՝ պարոն Դալլաքյանը պատասխանեց, որ լսելով Պարույր Հայրիկյանի պատմածը՝ կարծում է, որ փորձել են սպանել. «Քիլլերը նպատակ է ունեցել սպանելու Պարույր Հայրիկյանին, որովհետև նա արձակել է երկրորդ «կոնտրոլ» կրակոցը, որը վրիպել է, քիլլերի հետ կարող էր նման բան լինել։ Տվյալ պարագայում ես կասեի` բարեբախտաբար, վրիպել։ Հայրիկյանը շարժումներ է արել, վրիպել է, որովհետև շատ մոտիկից հնարավոր չի վրիպել, այստեղ երևի Աստված է բռնել քիլլերի ձեոքը ու փրկել Հայրիկյանին»:
Հրանտ Բագրատյանը պահանջում է հարգել Սահմանադրությունը և երկու շաբաթով հետաձգել ընտրությունները։ Վիկտոր Դալլաքյանը վստահեցրեց, որ ինքն Ընտրական օրենսգրքի հեղինակ լինելով՝ գիտի, որ թեկնածուների հավասարության սկզբունք կա, իսկ Սահմանադրությունն ամրագրել է, թե թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտ առաջանալու դեպքում ինչ ընթացակարգ է գործում. «Այնտեղ գրված է՝ թեկնածուի դիմումի հիման վրա։ Եթե Պարույր Հայրիկյանը դիմի ԱԴ, Սահմանադրական դատարանը կորոշի հետաձգել։ Հակառակ դեպքում ոչ ոք, բացի Հայրիկյանից, չի կարող դա անել։ Պետք է լինի նրա դիմումը»: