
Guardian. «Հիասթափված Հայաստանում նախագահը պատրաստվում է վերընտրության». մամուլ

««Հիասթափված Հայաստանում նախագահը պատրաստվում է վերընտրության»,– Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին նման դիպուկ գնահատական է տվել բրիտանական հեղինակավոր Guardian օրաթերթը։
Պարբերականը արձանագրում է, որ առաջիկա ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են, և ընթացող նախընտրական քարոզարշավը զուրկ է որևէ ինտրիգից: Հեղինակը նկատում է, որ հնարավոր թեկնածուները հրաժարվել են մրցապայքարից և այդպիսով, Սերժ Սարգսյանի գործը հեշտացել է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը։