«Մերժե֊լով այդ «բանագնացներին»՝ կարող եք վկայակոչել Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի երեկվա հայտարարությունը, որտեղ «խստորեն դատապարտվում է» անձնական տվյալներ հավաքելու ցանկացած նախաձեռնություն»։
«Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ «Ժամանակի» հետ զրույցում ևս մեկ անգամ հստակեցրեց իր այն կարծիքը, թե ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը հանցագործ է և պետք է նրան գտնել ու պատասխանատվության ենթարկել»։
«Երեկ ՀԱԿ քաղխորհրդի հերթական նիստին ՀԺԿ-ից որևէ մեկը չի մասնակցել, որը հաստատում է ՀԺԿ-ՀԱԿ հակասությունների մասին խոսակցությունները»:
«Դատավորի թեկնածուն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որդին է, այն Խանդանյանի, որը մշտապես կատարել է իշխող ռեժիմի պատվերները»։
«Տավուշի մարզ Սերժ Սարգսյանի նախընտրական այցի ընթացքում, մինչ նա ձայն է խնդրել տավուշցիներից, վերջիններս հասցրել են իրենց մի շարք խնդրանքները ներկայացնել նրան»։
«Նիստի ավարտին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից պարգևատրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի» մեդալով»:
«Ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի կազմակերպած բողոքի քայլերթի՝ հրապարակային հրավերքին առաջինն արձագանքել էին ոստիկանները՝ կանգնելով մայթին։ Այնուհետև հավաքվեցին տասնյակ քաղաքական ու հասարակական գործիչներ, բազմաթիվ լրագրողներ»
«Երեկ առավոտյան Երևանի փողոցները նման էին հոլիվուդյան «ֆիլմ աղետների» տեսարաններին, փողոցները լեցուն էին վթարված մեքենաներով։ Պատճառը գիշերային ձնախառն անձրևից հետո վաղ առավոտյան առաջացած մերկասառույցն էր»:
«Իսկ ո՞վ է ասել, որ ցանկացած շարքային կուսակցական կամ քաղաքացի պետք է կարողանա ցանկացած ժամանակ հանդիպել նրան»:
«Carrefour հիպերմարկետի հայաստանյան պատմությունը կարող է լրջագույն հարվածի տակ ղնել Հայաստանի միջազգային վարկանիշը։
Աբովյան քաղաքում, ասում են, որ նա կողմնակիցներին պատվիրել է այդ տարածքից Ս. Սարգսյանի համար 90 տոկոս ձայն ապահովել։ Ավելին` պարտավորվել է այդ տարածքի նախընտրական ծախսերն անձամբ հոգալ։
«Ուզում եմ հատ-հատ նշել 1994-1995 թվականներին կառուցված ձեռնարկությունների մասին. «Ստրոմմաշինա», հիմա ինչ վիճակում է՝ չգիտեմ, արդուկների գործարանը, Մայիսյան կաթսայատունը, որն Անդրկովկասի հրաշքն էր, ապակու գործարանը»։
«Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն»։
«Իրականում առանց որևէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է։ Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր՝ իշխանության ապաշնորհ և կոռումպացված լինելը։ Մյուս կողմից՝ սուտ է, որ այս ընտրարշավն անցնում է ոչ մրցակցային, պասիվ պայմաններում»։
«Նախորդ օրը Նժդեհի ֆիլմի էլիտար դիտման եկած Սերժ Սարգսյանը ձեռքը երկարացրել էր դեպի մեջտեղի շարքը` Դալլաքյանին բարևելու, և բոլորը տեսել էին, որ Վիկտորն արդեն վերադարձել է»:
«ԲՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն իրեն պատկանող «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին և ողջ աշխատակազմին հանձնարարել է պատրաստվել ընտրություններին նախագահ Սերժ Սարգսյանին ընտրելու համար»։
«Երեկ ՀՀ կենտրոնական բանկը տարածեց պաշտոնական մի անշուք հաղորդագրություն այն մասին, որ շաբաթ օրը Դիլիջանում բացվել է ԿԲ-ի «ուսումնահետազոտական կենտրոնը», որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը»։
«Վարդանիկի՝ Վարդան Ղուկասյանի ստվերը դեռ հետապնդում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Վերջերս քաղաքում անեկդոտանման պատմություն է տարածվել»։
«Նոյեմբերյան քաղաքի ավագ դպրոցի դահլիճում նախագահը պատմեց Երևանում տարածված մի անեկդոտ, հավելելով՝ գիտի, որ լրագրողներն իր խոսքը տարածելու են»։
«Բացի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանից, մյուս թեկնածուները չեն անդրադարձել նաև 2008թ. մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը»։
«Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկ, ով նաև ՀՀԿ Արարատի կառույցի ղեկավարն է, երեկ որոշել է «Պարույր Սևակ» ոսկե հուշամեդալով պարգևատրել Աժ նախագահ և խոշոր բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանին»:
«Մայրն ասաց, որ իրենք ծաղիկներ կդնեն շիրիմին, կսգան, բայց տուն կվերադառնան հպարտության զգացումով, որ նա՝ ՀՀ ազնիվ քաղաքացին, կյանքից զրկվեց, քանի որ չցանկացավ հաշտվել անարդարության հետ, չընդունեց 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները»:
«Ամեն կիրակի՝ կեսօրից հետո, Երևանի Կայարանամերձ hրապարակում բավական դաժան տեսարան է բացվում. տասնյակ ընտանիքներ հավաքվում են այնտեղ՝ Ռուսաստանի Դաշնություն գնալու համար»։
«Նախորդ օրը Եռաբլուրում լաց լինող կնոջ և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրար խառնված Սամվել Ալեքսաևյանը տեսագրությունում կրկնում էր. «Պարոն նախագահ, ամեն անգամ գալիս ա, օգնում եմ, ինքը սովորություն ունի… դաժը իրա էրեխեքին բերել եմ մեր տունը՝ պահել եմ»»:
«2008-ի մարտի 1-ից հետո Հայաստանում ոչ թե մեկ, այլ, հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, ներկայումս իր քաղաքական հայացքների համար բանտում է ընդդիմադիր Տիգրան Առաքելյանը»։
«Ֆիլմն այդքան մեծ տպավորություն չի գործել, և հետևաբար, անգամ փոքրիկ հաղորդագրության տեսքով տեղ չի գտել ոչ նախագահականի կայքում և ոչ էլ այլ պաշտոնական կայքում»:
«Րաֆֆին պետք է մոբիլիզացնի իր կուսակցականներին, իսկ Բագրատյանը համոզի իրեն համակրող ՀԱԿ-ականներին, որ նրանք լծվեն ընդհանուր գործի։ Դա հնարավո՞ր է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցները «Անահիտ» տոնավաճառի տարածքում ծեծկռտուքի, ինչպես նաև գողության կասկածանքով ոստիկանության բաժին բերման են ենթարկել նույն համայնքի բնակիչ 35-ամյա Արման Երիցյանին, ապա տեղափոխել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն Արմանի ծնողները, ինչպես նաև տոնավաճաոի աշխատակիցները, պնդում են, որ վերջինիս «գլխին սարքել են: «Ժողովուրդի» խմբագրություն այցելած Ա. Երիցյանի 63-ամյա […]
«Լռությունն այս օրերին խորացել է մանավանդ Հովիկ Աբրահամյանի 55-րդ տարեդարձի տոնակատարությունից հետո, որին Սերժ Սարգսյանը չի մասնակցել, տոնակատարությունն էլ առանձնապես շքեղ չի եղել»:
«Եկել ես մեր տոնը խանգարում ես, լաց ես ըլնում»-ը պիտանի չէ, սրանից, նույնիսկ Հյուսիսային Կորեայում նախընտրական հոլովակ չեն պատրաստի։