Ճապոնիան լրջորեն դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը որպես դիտորդ միանալու հնարավորությունը
Լուրեր են շրջանառվում, որ Ճապոնիան լրջորեն դիտարկում է Թյուրքական պետությունների կազմակերպությանը որպես դիտորդ միանալու հնարավորությունը. ԹՊԿ գլխավոր քարտուղարը Ստամբուլում Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին հայտնել է, որ Ճապոնիան կարող է դիմել մշտական դիտորդի կարգավիճակ ստանալու համար՝ հաշվի առնելով թյուրքական աշխարհի հետ ունեցած պատմական լեզվական կապերը։
Այս գաղափարը նորություն չէ: Ավելի վաղ առաջարկվել էր դիտորդի կարգավիճակ տրամադրել նաև Հարավային Կորեային և Մոնղոլիային։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք

