«Մենք բանակ չենք ստեղծում մամուլի ասուլիսների համար». Լեհաստանը պատրաստվում է հնարավոր պատերազմի. Ցեզարի Թոմչիչ
Լեհաստանը պատրաստվու է հնարավոր պատերազմի՝ հույս ունենալով, որ այն երբեք չի սկսվի, Super Express-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի ազգային պաշտպանության փոխնախարար Ցեզարի Թոմչիչը:
Նա նշել է, որ Լեհաստանն զգալիորեն հզորացնում է իր պաշտպանական ներուժը և նախապատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների հնարավոր հարձակումներին: Որպես պաշտպանական նոր լուծում՝ նա առանձնացրել է անօդաչուների դեմ պայքարի SAN համակարգը, որը մշակվում է «Արևելյան վահան» ծրագրի շրջանակում: Թոմչիչի խոսքով՝ այս համակարգի հնարավորությունների 80%-ը միտված է հենց պատերազմական իրավիճակներին:
«Մենք բանակ չենք ստեղծում մամուլի ասուլիսների համար։ Մենք կառուցում ենք այն այնպիսի հաշվարկով, որպեսզի այն լիովին պատրաստ լինի պաշտպանական գործողությունների ծայրաստիճան անբարենպաստ պայմաններում, և դրա համար մենք պետք է ունենանք անհրաժեշտ բոլոր գործիքները»,-ընդգծել է նա:

