
Հովիկ Աբրահամյանն ամանորյա ուղերձը հղել է ոչ թե իսկական ԱԺ-ից, այլ իր «շտաբ-կվարտիրայից». մամուլ

«Հովիկ Աբրահամյանն էլ չի գնում Մխչյան: Նոր տարուց առաջ նա տեղափոխվել է Հաղթանակի զբոսայգուն կից իր շքեղ առանձնատունը, որը կառուցված է Ազգային ժողովի շենքի «դիզայնով», և որի վարդակները ոսկյա են»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Ամանորի ուղերձը հայ ժողովրդին Հովիկ Աբրահամյանը հղել է ոչ թե իսկական ԱԺ-ից, այլ հենց այս «շտաբ-կվարտիրայից»: Ամեն առավոտ Մոնումենտից իջնող ուղին այլևս կենդանանում է նրան ուղեկցող ավտոմեքենաների շչակների ձայնից, որոնք Հովիկ Աբրահամյանին «մի ԱԺ-ից» տեղափոխում են մյուս ԱԺ: Հնարավոր է, որ զանազանության համար նա նաև ուզում է մի շրջան էլ անձնական «ԱԺ-ից» կառավարության շենք գնալ:
Ի դեպ, երեկ մեր թղթակցի այն հարցին, թե ճի՞շտ են մամուլում տեղ գտած լուրերը, որ իր և Հովիկ Աբրահամյանի հարաբերություններն արդեն շատ լավ են, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Մեր հարաբերությունները միշտ էլ լավ են եղել»»: