Բաժիններ՝

Ովքե՞ր են փորձում վախեցնել. մամուլ

«Երեկ Արտաշատի իր ելույթում բավական ուշագրավ հայտարարություններ է արել ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, որոնք, թերևս, ուղղված էին ոչ միայն արտաշատցի ունկնդրին։

«Ոչ մի կրակոց չի կարող շեղել մեր ժողովրդին ընտրած ճանապարհից։ Մենք կառուցում ենք այնպիսի տուն, ինչպիսին մենք ենք ուզում։ Եվ ուրիշի ցանկությունները մեզ համար միգուցե հարգանքի արժանի են, բայց պարտադիր չեն», – հւսյտարարել է նա` այդպես էլ չմանրամասնելով, թե ով է այդ ուրիշը։

Ապա հնչեցնելով «քվեն ուժ է» ՀՅԴ կարգախոսը՝ հայտարարել է. «Հիշե’ք, որ ձեր քվեն ուժ է, որի կարիքը կա աղքատության, միգրացիայի, կաշառակերության, հովանավորչության, զոռբայության դեմ պայքարում։ Ուժ է բոլոր արկածախնդիրների դեմ, ովքեր կարծում են, թե կարող են մեզ վախեցնել։ Թույլ չենք տա։ Համոզվա՚ծ եղեք։… Մեզնից ոչ մեկը չի լքելու մարտի այս դաշտը»,- Սերժ Սարգսյանի խոսքն է մեջբերում «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728