Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են
Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող մեծահասակները, հերթական անգամ հայտնվել են անօգնական վիճակում։
Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ հոսանք չլինելու պատճառով պոմպերը ևս չեն աշխատում, շենքում ջուր չկա:

