Բաժիններ՝

ԲՀԿ-ն նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել։ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ քաղաքական երկրորդ ուժն արդեն կայացրել է «ներքին որոշում»՝ «քաղաքային կռիվ» տալու համար։

Նրանց չի գոհացնում Երևանի քաղաքապետի աշխատանքը։ Այնուամենայնիվ, «Ժողովուրդը» փորձեց տեղեկությունը ճշտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից, որն ասաց. «Առայժմ պաշտոնապես որևէ քննարկում տեղի չի ունեցել, հետևաբար չունենք ոչ մի պաշտոնական տեղեկություն»: Մինչդեռ ԲՀԿ-ական մեր աղբյուրները պնդում են, որ քննարկվում են նաև ցուցակը գլխավորողների անունները՝ չբացառելով նախորդ ընտրության առաջնորդների տարբերակը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս