Թուրքիան ու Բանգլադեշը համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն

Բանգլադեշի կառավարությունը որոշել է Թուրքիայի հետ համատեղ հիմնել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գործարան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ԱԹՍ-ները կարտադրվեն Բանգլադեշի Բոգուրա քաղաքում ու դա կարվի ներքին ռազմարդյունաբերությունը զարգացնելու նպատակով։

Համատեղ արդադրություն սկսելու մասին հայտարարել է Բանգլադեշի տեղական ինքնակառավարման, գյուղական զարգացման և կոոպերատիվների հարցերով նախարար Միր Շահե Ալամը։

Աղբյուրը նշում է, որ այս նախագծով Թուրքիան զգալի քայլ կանի ասիական շուկայում, իսկ Բանգլադեշը կնվազեցնի իր կախվածությունը ներմուծվող արտադրանքից։

Այդ քաղաքը կդառնա թե՛ թուրք-բանգլադեշյան համատեղ արտադրված անօդաչու թռչող սարքերի արտադրության կենտրոն, թե՛ երկրի կարևորագույն ռազմական ավիաբազաներից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31