Թրամփը հայտարարել է, որ չի երկարաձգի Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը
Թրամփը հայտարարել է, որ չի երկարաձգի Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը, որի ժամկետը լրացել է այսօր:
Ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ Հարավային Կորեային խնդրել է օգնել Իրանի հետ հակամարտության հարցում:
«Ես զանգեցի նրան և ասացի` կուզեի՞ք մի փոքր օգնել մեզ։ Մենք Իրանին վերաբերող հարցերում օգնության կարիք չունենք, բայց եթե դուք ուզում եք, օգնեք։ Նա պատասխանեց. «Ո՛չ, շնորհակալություն»: Եվ ես ասացի. «Ի՞նչ ունենք։ Մենք այնտեղ 39,000 զինվոր ունենք, որոնք ձեզ պաշտպանում են ձեր հարևանի Կիմ Չեն Ինից: Իսկ դուք չեք ցանկանում մեզ օգնել Իրանում շատ պարզ ռազմական գործողության հարցում։ Դա տարօրինակ է»: «Ո՛չ, մենք նախընտրում ենք չխառնվել»: Ես ասացի. «Իսկ մենք ինչո՞ւ ենք ընդհանրապես օգնում ձեզ»։
ԱՄՆ նախագահը նշել է, որ չի բացառում այն սցենարը, որի դեպքում ստիպված կլինի սրել Իրանի հետ հակամարտությունը, ինչը բացասաբար կանդրադառնա նավթի գների վրա: Նա հավելել է` չի սպասում, որ իրանցիները կհամաձայնեն այնպիսի գործարքի, որը, իր կարծիքով, անհրաժեշտ է կարգավորման համար։

