Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամի գլխավորած պատվիրակությունը
2026 թվականի օգոստոսի 17-21-ը Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀԱՄԱԴԵԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրության համաձայն՝ նրանց կընդունի Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և հաշվի առնելով 2026 թվականի հուլիսի 21-ի 1102/37505-26 գրությունը` կարգադրում եմ.
- Կազմակերպել 2026 թվականի օգոստոսի 17-21-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀԱՄԱԴԵԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
- Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը:
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 24-ի «Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25–ի Կ-22-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու և Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունների հետ կապված ներկայացուցչական ծախսեր կատարելու կարգը, Ազգային ժողովում օտարերկրյա պետությունների պաշտոնատար անձանց, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնական պատվիրակությունների հետ կապված ներկայացուցչական ծախսերի սահմանաչափերը և հուշանվերների տրամադրման կարգը հաստատելու մասին» Կ-326-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, ինչպես նաև կազմակերպել պատվիրակության ճանապարհածախսի վճարումը»:

