Թրամփի վարկանիշն իջել է ռեկորդային 33%-ի
Economist/YouGov-ի վերջին հարցման համաձայն՝ Թրամփի հավանության վարկանիշնիջել է մինչև 33%-ի, ինչը նոր նվազագույն ցուցանիշ է նրա նախագահական երկու ժամկետների ընթացքում:
Հարցվածների 62%-ը չի հավանություն տալիս նրա գործունեությանը, ընդ որում՝ 50%-ը տրամադրված է կտրուկ բացասաբար:
Միայն 22%-ն է տնտեսության վիճակը լավ համարում, մինչդեռ 65%-ը հայտարարում է, որ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ:
Վարկանիշի անկման հիմնական պատճառներ են նշվում Իրանի հետ պատերազմը և բենզինի գները, որոնք հասել են մոտավորապես 4 դոլարի մեկ գալլոնի դիմաց:
Այս տվյալները հայտնվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից երեք ամիս առաջ, ընդ որում՝ դեմոկրատները առաջատար են Կոնգրեսի ընտրություններում կուսակցությունների նախապատվությունների համազգային վարկանիշում:

