Նիկոլ Փաշինյանը չի դառնա ՀԱԿ կուսակցության անդամ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազատության հրապարակում է և հետևում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը:
Րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց, որ եկել է այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանին լսելու, ինչպես նաև բացառեց ՀԱԿ կուսակցության անդամ դառնալու հավանականությունը:
«Ես չեմ կարող դեմ գնալ իմ նախաձեռնությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ ինքը ՀՀ քաղաքացիներին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագրի նախագիծ», որի սկզբունքներից մեկը կուսակցական չլինելն է կամ կուսակցական պատկանելությունից հրաժարվելը»: