Սիբիրը միացավ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում հավաքվածները համբերատար սպասեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը հրապարակում մնաց ընդամենը հինգ րոպե խոստանալով, որ ավելի մանրամասն կխոսի վաղը, ժամը 5-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ:

Մինչ Հովհաննիսյանը հրապարակ կգար Րաֆֆի Հովհաննիսյան Սերժ Սարգսյան հանդիպման հարցի շուրջ տեղի ունեցավ վիճաբանություն Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և մի քանի երիտասարդների միջև:

Բայց սրանով ուշագրավ իրադարձություններն Ազատության հրապարակում չավարտվեցին. օրինակ` շատերի ուշադրությունը գրավեց մի պաստառ` «Սիբիրը ձեզ հետ է, հայեր» կարգախոսով: Իսկ պաստառը բռնել էին երկու երիտասարդ աղջիկներ, ովքեր Հայաստան էին եկել ՌԴ` Սիբիրի երկրամասից և միացել քաղաքացիների հանրահավաքին: Ի դեպ, աղջիկներից մեկն ազգությամբ հայ էր, իսկ մյուսը` ռուս: Երևի Րաֆֆի Հովհանիսյանը չտեսավ, որ հրապարակում Սիբիրից հատուկ իր հանրահավաքին մասնակցելու համար եկած մարդիկ կան, այլապես կարող էր գոնե հանուն նրանց մի փոքր երկար մնալ Ազատության հրապարակում:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս