Րաֆֆի Հովհաննիսյանի հուզված պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսօր Սպիտակում Րաֆֆի Հովհաննիսյանն իր որդու՝ Կարինի հետ գերեզմանատուն է մտել և հուզված դուրս եկել, որովհետեւ Ալվարդի գերեզմանն էր այցելել ու չէր կարողացել զսպել անգամ արցունքները: Այս մասին հաղորդում է aravot.am կայքը:

Գերեզմանատան մուտքի մոտ լրագրողները շատ անպատեհ պահի հարց են ուղղել, թե ինչպես կմեկնաբանի այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ առայժմ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն խոսում է, գործ չի անում:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Ինքը ճիշտ է ասել ամեն ինչը»: Լրագրողների զարմանքին՝ ո՞րն է ճիշտ ասել, որ դուք գործ չե՞ք անում, նա պատասխանել է. «Ես նոր Ալվարդի գերեզմանից իջա, և եթե ձեզնից հասնում է այդ հարցը ինձ տալ, ես պատասխանում եմ Ալվարդի գերեզմանի շուքի ներքո, որ ժողովուրդն է պահանջում: Իսկ խոսքի և գործի տարբերությունը դա ինքը թող մտածի: Ես իմ ճանապարհն եմ բռնել ժողովրդի հետ միասին: Ինքը ճիշտ է, որ սա ժողովրդի պահանջն է»:

Տեսանյութեր

Լրահոս