Սարգսյանին Գյուլի կողմից պաշտոնապես շնորհավորելը դիվանագիտական նորմալ ընթացակարգ է. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը երեկ Բաքվում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից պաշտոնապես շնորհավորելը դիվանագիտական նորմալ ընթացակարգ է.

«Գլխավորն այն է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում եղել, կա և կլինի Ադրբեջանի կողքին, աջակցում և աջակցելու է Ադրբեջանին: Անկարան երբեք չի հրաժարվի Ղարաբաղյան հակամարտության հարցում իր այդ դիրքորոշումից: Այդ հարցը Թուրքիայի համար նույնպիսի զգայուն ու կարևոր հարց է, ինչպիսին որ Ադրբեջանի համար է: Կոչ եմ անում խնդիրներ չստեղծել Հայաստանի նախագահին հղված այդ շնորհավորական ուղերձից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728