Րաֆֆի Հովհաննիսյան. Շիրակի մարզպետն իրեն տղամարդու նման պահեց (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ինչպես խոստացել էր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, այսօր այցելեց  Աշտարակ, որտեղ իր թիմակիցների հետ հանրահվաք անցկացրեց և ուղևորվեց Վանաձոր և Գյումրի:

Աշտարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ հանդիպել է քաղաքապետի հետ, և վերջինս կարծես թե ընդունել է ժողովրդի հաղթանակը: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է քաղաքապետարանի առաջին հարկում գտնվող ՀՀԿ գրասենյակը դուրս բերել, քանի որ այդ շենքը պատկանում է Հայաստանի ժողովրդին:

Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականը և նշեց, որ նրա քայլը տղամարդու քայլ էր: Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց նաև, որ մյուս մարզպետները ևս պիտի հրաժարական տան ոչ թե նրա համար, որ ժողովուրդը հաղթել է, այլ որովհետև Հայաստանում պետք է լինի իշխանություն, որը պետք է պատկանի ժողովրդին: Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ եթե ապագա մարզպետները տան Ժառանգություն կուսակցության անունը, ապա նրանց ազատելու է աշխատանքից:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ժողովրդի կողքին է լինելու մինչև վերջին կաթիլը, պայքարը լինելու է խաղաղ, սահմանադրական, հետևողական:  Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մերժել է իր առաջարկները, բայց եթե վերջինս այլ առաջարկներ ունի, ինքը պատրաստ է մեծ սիրով լսել դրանք:

Կարդացեք նաև

Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ եկել էր աշտարակցիներին բարևելու, նրանց շնորհակալույթուն ասելու համար: Մանրամասները՝ civilnet.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս