ՀՀՇ-ում անբարոյականությո՞ւն է տեղի ունենում

Կառավարության նիստերի դահլիճում շարունակվում է ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարը: Ընդմիջման ժամանակ մասնակիցները պատասխանում են լրագրողների հարցերին:

168.am-ի այն հարցին, թե արդյոք ինքը պատրաստվում է դառնալ ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարաքցյանը պատասխանեց. «ՀԱԿ դեռ չկա, ես որտե՞ղ մտնեմ»: Քաղաղաքացիական ավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը, նույն այդ հարցին պատասխանելով, ասաց՝ ճիշտն ասած, չգիտեմ, դեռ չեմ որոշել»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Եթե ես տեսնեմ, որ տեղի է ունենում անբարոյականություն, ես դրան չեմ մասնակցի: Եթե ուզում են ՀՀՇ-ն վերացնել, թող անկեղծ ասեն, եթե ուզում են ստեղծել նոր կուսակցություն ՀԱԿ անունով, թող ազնիվ լինեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728