Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վանաձորի քաղաքապետի մասին. «Նա անելիք չունի Հայաստանի Հանրապետությունում»
Վանաձորում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը և շուտով այն կշարունակվի Գյումրիում:
Րաֆֆի հովհաննիսյանը շնորհավորեց վանաձորցիներին հաղթանակի առթիվ: Նա նշեց, որ փետրվարի 18-ին վանաձորցիները փրկեցին մեր երկիրը, Արցախը, Սփյուռքը: «Սա Սերժի և Րաֆֆիի պայքար չէ, Ժառանգության ու Հանրապետականի պայքար չէ: Ժողովուրդը ցույց տվեց, որ սա իր երեխայի, իր ապագայի համար է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով նկարահանող ոստիկաններին` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նրանք հրանագ են կատարում, բայց շուտով այդ հրահանգները փոխվելու են:
«Եթե սխալ եմ կարդացել, ներողություն եմ խնդրում: Եթե ինքը ասել է, որ հայ ժողովուրդը, հայաստանի քաղաքացին անգիտակից է, ուրմեն ինքը անելիք չունի Հայաստանի Հանրապետությունում: Եթե ինքը իսկապես ասաել է այդ բանը և Ձեզանից ներողություն չի խնդրում, ուրեմն թող գնա»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: (Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հարցազրույցի մասին է, խմբ.)
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ասաց, որ ինքը բարի մարդ է, բայց թող մարդիկ այդ բարության մեջ տեսնեն հարգանք օրենքի նկատմամբ, իսկ օրենքը կիրառվելու է բոլորի նկամտամբ:
«Ես Ձեզ հետ մնալու եմ մինչ հաղթանակի գրանցումը, ուրիշ տեղ չեմ գնալու: Իրենք հլը չգիտեն, թե ժողովուրդը ոնց է հաղթելու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց վանաձորցիներին հաղթանակի համար:
Ելույթ են ունեցել նաև Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը: