
Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ամուր հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության հարցում հակամարտող կողմերի հետ աշխատանքներ տանելու սկզբունքին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը.
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմում մարդկանց աղետալի կորուստները հիշեցնում են մեզ, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Միայն ամուր խաղաղությունն ու հակամարտության կարգավորումը կարող են տարածաշրջանում հանգեցնել կայունության, բարգավաճման ու հաշտեցման:
ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, նախկինի նման ամուր հավատարիմ է տվյալ ուղղությամբ հակամարտող կողմերի հետ աշխատանքներ տանելու սկզբունքին»: