Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի՞ պայքարից

Այս պահին Ազատության հրապարակում գտնվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին և նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանին ամենահաճախակի ուղղվող հարցն այն է, թե արդյո՞ք հնարավոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվի պայքարից և լքի հրապարակը:

Զարուհի Փոստանջյանն, ըստ էության, չհերքելով դրա հնարավորությունը, ասում էր, որ պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ պայքարի շարունակությունը կախված չլինի անձերից և նրանց դիրքորոշումից. «Մենք պետք է այստեղ այնպիսի համակարգ ստեղծենք, որ եթե նույնիսկ անձերից ինչ-որ մեկը հրաժարվում է գլխավորել պայքարը, նրան փոխարինեն այլ մարդիկ, և պայքարի շարունակականությունը կախված չլինի կոնկրետ անձերից»:

Տեսանյութեր

Լրահոս