Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է սկսնակ երգիչ Մուրազ Բակոյանը

Life News-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ձերբակալվել է «Ֆակտոր Ա» (Фактор А) հեռուստանախագծի մասնակից Մուրազ Բակոյանը: Պարզվել է, որ Բակոյանը մասնակցել է մայրաքաղաքում իրականացված մի շարք ավազակային հարձակումների՝ կողոպտելով մոսկվացիներին:

Սկսնակ կատարողը, ով իր ուժերն է փորձում «Ֆակտոր Ա» հեռուստանախագծում, Ռուսաստանի հարավային շրջանները ներկայացնող իր երկու ընկերների հետ 2012 թվականի վերջին հարձակումներ է իրականացրել Մոսկվայի բնակիչների նկատմամբ և ահաբեկել է նրանց:

Ոստիկանությունը ձերբակալել է Բակոյանին և նրա ընկերներին, որոնց բնակարանների խուզարկման ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են այդ հանցագործությունների մասին վկայող առարկաներ ու փաստաթղթղեր: Նրանց ձերբակալել են Ռուսաստանի քրեական օրենսգրքի 91-րդ հոդվածով, մոտ ժամանակներս նրանք կկալանավորվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս