ԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն փետրվարի 21-ի արտահերթ նիստում մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգող Գևորգ Կալենչյանի դիմումը:

Դիմումով մասնավորապես պահանջվել էր «անմիջապես բոլոր ԸԸՀ-ներում դադարեցնել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները: Դրանք սկսել միայն և պարտադրաբար թեկնածուի շտաբին տեղյակ պահելուց և Հովհաննիսյանի վստահված անձանց, լրագրողների, դիտորդների` ԸԸՀ-ներ ժամանելուց հետո»:

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` օրացուցային երեք օրվա ընթացքում:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս