Քաղաքապետարանը մերժել է Րաֆֆի Հովհաննիսյանին

Երևանի քաղաքապետարանը ետ է վերադարձրել Ազատության հրապարակում երեք օր անընդմեջ հանրահավաքներ անցկացնելու մասին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը ս.թ. փետրվարի 20-ին իրազեկումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան` ս.թ. փետրվարի 23-ին, 24-ին և 25-ին ժ.15.00-19.00 Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այսօր առավոտյան Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի կողմից Ա.Մարտիրոսյանը հրավիրվել է քաղաքապետարան և, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, ետ են վերադարձվել դիմումները, քանի որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն «Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 7 օր, և ոչ շուտ, քան 30 օր առաջ»։ Տվյալ դեպքում իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս