Երվանդ Բոզոյանի կարծիքով, հենց այս գաղափարախությունն է դարձել «քայքայիչ»: Նրա խոսքով` հասարակությունում ձևավորվել է «անբարոյական հսկայական շերտ», որը «թարախի պես թունավորում է հասարակության առողջ» հատվածը: «Հենց էդ թարախի պորտալարը պետք է պոկել, որ ամեն ինչ բաց լինի, մարդիկ հասկանան` ով ով է այս երկրում: Իշխանությունները խոցելի կլինեն, եթե թարախը չլինի, որովհետև հենց դա է խանգարում կոնսոլիդացված քայլեր կատարելու համար»,- ընդգծեց նա:
Ինչո՞ւ Հայաստանում մայդան տեղի չունեցավ եւ հայ ժողովուրդն, ի տարբերություն ուկրաինացիների, չընդվզեց Եւրոասոցացման պայմանագրից հրաժարվելու եւ Մաքսային միությանը միանալու անակնկալ որոշման դեմ։ Դրա պատճառները գուցե շատ են, բայց ես կբավարարվեմ մատնանշելով ընդամենը երեքը։
Եթե նրանք կեղծ ժողովրդավարաներ չեն, պիղծ մտահոգություն չեն հայտնում, իսկապես ուզում են նոր տնտեսական քաղաքականություն, նոր կառավարության ձևավորում ու հայ ժողովրդի ապագայի հանդեպ անտարբերությամբ լցված չեն, իշխանափոխությունը ներքևից` արյունոտ գործողություններով չեն ուզում, ուրեմն՝ պարտավոր են 50 մանդատն էլ ցած դնել ու, ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ, մայիսին հրավիրեն նոր ընտրություններ:
Ներկայիս քաղաքական համակարգի պայմաններում Ռուսաստանը տեսանելի ապագայում Հայաստանում իշխանություն ձևավորելու հարցում առանձնապես լուրջ բարդություններ չի ունենա, քանի որ ոչ իշխանական ուժերի մեծամասնությունը պատրաստ է իշխանության գալու համար Հայաստանը «Գազպրոմին» հանձնել ոչ թե 30, այլ 130 տարով:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաջորդ տարվա փետրվարին Սոչիի ձմեռային օլիմպիադա մեկնող ամերիկյան պատվիրակության կազմում ընդգրկել է երեք համասեռականների՝ ասելով, որ այդպես ուզում է ընդգծել, որ Ամերիկայում մարդկանց մասին կարծիք կազմելիս հաշվի չեն առնում նրանց սեռական կողմնորոշումը։
Հանրապետականնե՛ր, երկուշաբթի օրը քվեարկությունից առաջ չմոռանա՛ք, հիշե՛ք, խնդրում եմ, հիշե՛ք մեր պետության արժանապատվությունն իրենց արյունով վաստակած մարդկանց՝ Մոնթեին, Մովսես Գորգիսյանին և բոլո~ր-բոլորի~ն, ովքեր իրենց արյունով մեզ վերադարձրեցին մեր ինքնիշխանությունը, մեր ազգային արժանապատվությունը:
Ներում ստացած ռուս նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին իր առաջիկա ծրագրերի մասին կխոսի կիրակի օրը (դեկտեմբերի 22-ին) Բեռլինում կայանալիք ասուլիսի ընթացքում։
Նախախորհրդարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարող վարչախումբը հանցավոր կազմակերպություն է, որը հայ ժողովրդի իշխանությունը յուրացրել է բռնությամբ, խաբեությամբ ու կեղծիքով:
Ընդհանուր առմամբ, տվյալ գործի շրջանակներում կալանավորվել է 16 մարդ:
Այս մասին նշված է ուսումնական հաստատության կայքում:
Իսկ թե ռուսական մի ընկերությունը մյուսին ինչ գնով գազ կվաճառի, դա այլևս Հայաստանի իշխանությանը շատ քիչ պետք է հետաքրքրի. քանի որ կարող է պարզվել, որ տարածաշրջանի աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրում գազը վաճառվում է տարածաշրջանում ամենաբարձր գնով:
Ուղիղ մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։
Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:
Միևնույն ժամանակահատվածում վիրավորվել է կամ մարմնական վնասվածքներ է ստացել 96 մարդ, որոնցից 3-ը պայթել են ականների վրա:
Ներկա դրությամբ Վրաստանի ու Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 120-150 միլիոն դոլար:
Քերին ողջունել է նաև Ռուսաստանի Սահմանադրության ընդունման 20-ամյակի կապակցությամբ լայն համաներում հայտարարելը:
ԱՄՆ-ն առաջին անգամ իր տարածքում արդյունահանում է ավելի շատ նավթ, քան այն գնում է արտերկրից:
Հասանովը հանդիպումներ է անցկացնելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի, Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելի, ինչպես նաև երկրի ղեկավարության հետ:
Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ Թուրքիայում խավար է պատել, և որ երկիրը վերապրում է իր պատմության մեջ ամենածանր ժամանակաշրջանը:
Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ գործելու մյուս տարբերակները դեռ մնում են իրենց դիտարկման ներքո:
Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պետք է հրաժարական տան այն նախարարները, որոնց որդիները ներքաշված են կոռուպցիոն սկանդալում:
Ներկայիս հանգամանքներում համաձայնագրի ստորագրումն անխուսափելիորեն հանգեցնելու էր Ուկրաինայում ճգնաժամի առաջացմանը:
Իդրիսին կասկածում են զենքի ու զինամթերքի առևտրով զբաղվելու և դրանք ծայրահեղական խմբավորումներին վաճառելու մեջ:
Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Օբամային հարց է ուղղվել այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ին հաջողվել է ԱԱԳ գործունեության արդյունքում ինչ-ինչ սպառնալիքներ վերցանել, սակայն նա խուսափել է կոնկրետ պատասխան տալուց:
Նախարարը նշել է, որ իր «զբոսանքների» ժամանակ Մադուրոն չի սահմանափակվում միայն Կարակասի կենտրոնական փողոցներով, այլ լինում է նաեւ արվարձաններում` ոստիկանների աշխատանքը բարդ իրավիճակներում ստուգելու նպատակով:
Առաջին կիսամյակում իրենց տները ստիպված է եղել լքել 5,9 մլն մարդ` ամբողջ 2012թ. 7,6 միլիոնի դիմաց: Նրանց հիմնական մասը Սիրիայից են:
ՀՀԿ-ականների ներկայությունն ապահովելու համար իշխանությունը կարող է գործի դնել այն կարմիրբերետավորներին, ովքեր երեկ բռնություն կիրառելով՝ բերման ենթարկեցին այդ համաձայնագրի դեմ բողոքի ակցիա իրականացնող տասնյակ քաղաքացիական ակտիվիստներին:
Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ այսօրվա քվեարկությունը ՀՀԿ-ական պատգամավորների բացակայության պատճառով չէ, որ հետաձգվել է:
Այս փաստաթղթում կան բազմաթիվ դրական դրույթներ, կան բազմաթիվ հոդվածներ, որոնք նպաստավոր հիմք են ստեղծում երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Սա ներկայացված փաստաթղթերից միակն է, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը հանդես են գալիս որպես իրավահավասար գործընկերներ, որտեղ խոսք է գնում փոխշահավետ գործակցության մասին: