Բաժիններ՝

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է Ռուսաստանի օգնությունից

Սիրիացի ապստամբները հայտարարել են, որ քանի դեռ ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում իրենց դիրքերին, իրենք Ռուսաստանի օգնության կարիքը չունեն, հայտնում է Reuters-ը:

«Ռուսաստանը պետք է դադարի ռմբակոծել Սիրիայի ազատ բանակը մինչ օգնություն առաջարկելը, որը մենք չենք խնդրել»,- հայտարարել է ալաֆիական խմբավորումներից մեկի հրամանատար Ֆարես Բայուշը:

Բացի այդ՝ սիրիական ընդդիմությունը դեմ է Սիրիայում ընտրություններ անցկացնելու Ռուսաստանի կոչին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական գործընթացը պետք է ներառի խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացում:

Լավրովի խոսքով՝ այդ հարցը քննարկվել է Ասադի հետ նրա Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Ասադը «դա հիանալի հասկանում է» ու ինքն է միտք հայտնել, որ «ահաբեկչությանը հակազդելու ռազմական փուլը պարտադիր պետք է ուժեղացվի հասարակության առողջ մասի կոնսոլիդացիայով ու քաղաքական գործընթաց սկսելով»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նա նաև հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ավիացիայի միջոցով աջակցել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի հարձակումներին՝ ուղղված ԴԱԻՇ-ի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս