
Լենինի տրանսֆորմացիան. Օդեսայում հայտնվել է Դարտ Վեյդերի առաջին արձանն աշխարհում

Երկիր մոլորակում առաջին անգամ կանգնեցվել է Իմպերիալ բանակի գերագույն հրամատանար Դարտ Վեյդերի արձանը: Արձանը գտնվում է Օդեսայում:
Այն գտնվում է «Прессмаш» գործարանի հարակից տարածքում: Մութ ուժերի առաջնորդի արձանը ստեղծել է Օդեսայում հայտնի նկարիչ Ալեքսանդր Միլովը: Հենց նույն Միլովը, ում «Սեր» հսկայական ստեղծագործությունը ցնցել էր ամերիկյան Burning Man ցուցադրությունը:
Դարտ Վեյդերի արձանը նկարիչը ստացել է Լենինի արձանից, որը պետք է ապամոնտաժվեր:
Հուշարձանը փոփոխվել է «Прессмаш» գործարանի աշխատակիցների և հարակից կազմակերպությունների խնդրանքով:
«Ամեն ինչ փոխվում է, ժամանակը փոխվում է, և հին հերոսների փոխարեն՝ գալիս են նորերը»,- արձանի տեղադրումը մեկնաբանել է պատրաստի արտադրանքի պահեստների ավագ Սեմյոն Գորբունովը:
Հեղինակը հույս ունի, որ արձանը կընդգրկվի ճանապարհորդական ուղեցույցներում և կնպաստի Օդեսայում տուրիզմի զարգացմանը:
Սիրարփի Աղաբաբյան