Բաժիններ՝

Վրաստանում ՌԴ քաղաքացիների պատանդ վերցրած խմբավորում է ձերբակալվել, որի կազմում կան ադրբեջանցիներ

Ռուսթավիի իրավապահները ձերբակալել են հանցավոր խմբի, որի անդամները մեղադրվում են մարդկանց ազատությունից ապօրինաբար զրկելու մեջ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալները, գումար շորթելու նպատակով նախնական համաձայնության գալով, ապօրինաբար ազատությունից զրկել են Ռուսաստանի երկու քաղաքացու: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել են հանցավոր խմբի 5 անդամներին, որոնց թվում կա Ադրբեջանի 2 քաղաքացի՝ 1976 թվականին ծնված Մուբարիզ Բ.-ն ու 1984 թվականին ծնված Ֆարիզ Խ.-ն, ինչպես նաև Վրաստանի երեք քաղաքացի (1988-ին ծնված Վլադիմիր Ջ.-ն, 1983 թվականին ծնված Վուկար Կ.-ն ու 1988 թ.-ին ծնված Ռոման Զ.-ն)։

Քննությամբ պարզվել է, որ ՌԴ քաղաքացիները՝ գործարարներ Ուզեիր Ս.-ն և Մահիր Ա.-ն, Վրաստան են եկել՝ մասնակցելու իրենց ազգականի հարսանիքին, սակայն մի քանի օր փակի տակ են պահվել հանցավոր խմբավորման կողմից, ովքեր նրանց ազատ արձակելու դիմաց փրկագին են պահանջել։

Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են 5-ին էլ:

«Տղամարդկանց ազատելու համար վճարած 5700 դոլար փրկագինն առգրավվել է որպես իրեղեն ապացույց»,- հայտարարել են Վրաստանի ՆԳՆ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս