
Ռուսական ավիահարվածները ոգևորել են փախստականներին. AP

Սիրիայում ռուսական ավիահարվածները, որոնք արդեն մեկ ամիս անցկացվում են, ամրապնդում են փախստականների բարոյական ուժերը, ովքեր ստիպված են թաքնվել երկրի քաղաքացիական պատերազմից, գրում է Associated Press-ը:
Վիեննայում կայացել էին ՌԴ-ի ու ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի բանակցությունները, որտեղ Մոսկվան պնդում է, որ կոնֆլիկտը կարող է լուծվել միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու սիրիացի ժողովրդի մասնակցությամբ:
Փախստականները, ովքեր ապրում են Լաթաքիայում, աջակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններին:
«Հուսով եմ՝ Ռուսաստանի օգնությամբ մեր զինվորականներն առաջ կշարժվեն ու կհաղթեն ահաբեկիչներին, ու մենք կկարողանանք վերադառնալ մեր տները»,- ասել է սիրիացի զինվորականներից մեկը, ով հայտնվել է փախստականների ճամբարում լուրջ վնասվածքից հետո:
Սիրիայի նախագահին աջակցություն են հայտնում ինչպես՝ սիրիացի զինվորականները, այնպես էլ՝ նրանց ընտանիքները: