Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է տասնյակ տանկեր ու հարյուրավոր հրետանային համակարգեր. haqqin.az
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի կայքում զգալի ուշացումով տվյալներ են հայտնվել Ռուսաստանի Դաշնության 2014թ. պաշտոնական հաշվետվությունից, հայտնում է Haqqinaz-ը՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին:
Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարագրել է 2014 թվականին Ադրբեջանին մատակարարված հետևյալ սպառազինությունները, որոնք ընկնում են ՄԱԿ-ի ռեգիստրի հաշվառման տակ:
– 65 միավոր տանկ (հավանաբար Т-90С տանկեր)
– 78 միավոր զրահապատ ռազմական մեքենաներ (հավանաբար, հետևակի մարտական մեքենաներ)
– 118 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր (հավանաբար – 2С19М, 2С31, «Սմերչ», ТОС-1А Солнцепек):
Տվյալ ժամանակահատվածում Հայաստանին մատակարարված սպառազինության մասին տեղեկություններ չկան: