Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի նախագահը ներկայացրել է ներգաղթյալների ճգնաժամի լուծման ծրագիրը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը կազմել է 16 առաջարկությունից ու պահանջից բաղկացած ցուցակ՝ ուղղված ԵՄ երկրների ղեկավարներին, որը կոչված է դադարեցնել քաոսը եվրոպական երկրների սահմաններին, հայտնում է Spiegel-ը:

Մասնավորապես, 12-րդ կետը նշում է, որ եվրոպական երկրները պետք է վերջ տան առանց իրենց հարևանների համաձայնության նրանց մոտ հազարավոր ներգաղթյալներ ուղարկելուն:
«Հարևանները պետք է աշխատեն միմյանց հետ, այլ ոչ թե միմյանց դեմ»,- նշել է Յունկերը:

Սլովենիայում ստեղծված վիճակի կայունացման համար Եվրահանձնաժողովի ղեկավարն առաջարկել է մինչև նոյեմբերի 4-ը երկիր ուղարկել հավելյալ 400 սահմանապահ: Յունկերը նաև հանդես է եկել ապաստան չստացած ներգաղթյալների արտաքսման գործընթացի արագացման օգտին, հայտնում է korrespondent.net-ը:
«Երկրների ղեկավարները պարտավոր են ավելացնել իրենց երկրների հնարավորությունը՝ ընդունել կարիքավորների ու նրանց տրամադրել տանիք, սնունդ, բժշկական օգնություն, ջուր ու սանիտարական պայմաններ»,- ասվում է ցուցակում:

Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ եթե պետություննները դա չեն կարողանա անել, հարկավոր է դիմել Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին, որն ուղղված է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ոլորտում համագործակցությանը:

Յունկերի ցուցակը ուղարկվել է գագաթաժողովի բոլոր անդամ երկրներին՝ դրա հետ նախնական ծանոթանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս