Բաժիններ՝

Էքզիթ-փոլ. Կլիչկոն հաղթանակում է Կիևի քաղաքապետի ընտրություններում

Կիևի գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղթանակում է ընտրությունների առաջին փուլում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով էքզիթ-փոլի արդյունքներին:

«Ուկրաինայի ընտրողների կոմիտե» հասարակական կազմակերպության սոցիոլոգների տվյալներով՝ Կլիչկոն հավաքում է ընտրողների ձայների 40,4%-ը:
Նրա մրցակիցը՝ «Բատկիվշչինա» կուսակցության թեկնածու Վլադիմիր Բոնդարենկոն, ստանում է ձայների 8,7%-ը:

Երրորդ տեղում, նախնական տեղեկություններով, գտնվում է Կիևի նախկին քաղաքապետ Ալեքսանդր Օմելչենկոն 8,1%-ով:
Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատի այդ թվերը, կնշանակվի ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ, ըստ ուկրաինական օրենսդրության, եթե ավելի քան 90 հազար բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետի ընտրություններում թեկնածուն չի ստանում ձայների ավելի քան 50%-ը, անցկացվում է երկրորդ փուլ:

Երկրորդ փուլեր են անցկացվելու նաև Լվովում, Դնեպրոպետրովսկում, Օդեսայում: Սոցիոլոգները հայտարարում են, որ Օդեսայի ընտրություններում հաղթանակում է գործող քաղաքապետ Գենադի Տրուխանովը ձայների 47,6%-ով, Լվովում առաջատար է Անդրեյ Սադովոյը՝ 48,6%-ով:

Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայում անցկացվել են իշխանության տեղական մարմինների ընտրություններ, որի ընթացքում ընտրվում են 358 քաղաքների քաղաքապետեր, մարզային ու շրջանային խորհուրդների պատգամավորներ:
Ընտրություններ չեն անցկացվել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս