
Լիբիայի ափերի մոտ տասնյակ խեղդամահ եղած ներգաղթյալների դիեր են հայտնաբերվել

40 զոհված ներգաղթյալի դի է հայտնաբերվել Լիբիայի ափերի մոտ այսօր: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Կարմիր մահիկի աշխատակիցներին:
Կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմեդ ալ-Մասրատին հայտնել է գործակալությանը, որ 27 դիերը հայտնաբերվել են Զլիտեն քաղաքի մերձակայքում, մյուսները՝ Տրիպոլիի առափնյա հատվածներում:
Նա նաև հայտնել է, որ որոնվում է ևս 30 ներգաղթյալ, ովքեր կարող էին գտնվել շրջված նավակում:
Ալ-Մասրատին կարծում է, որ զոհերի մեծ մասը եղել են փախստականներ աֆրիկյան երկրներներից, ովքեր ցանկացել են Լիբիայի միջոցով հայտնվել Եվրոպայում: